URARTU

telecom

Ուրարտու Տելեկոմ - Համակարգի ինտեգրատոր. IT -սարքավորումներ և ծառայություններ մատուցող

Ընկերության մասին

Ուրարտու Տելեկոմ ընկերությունը հիմնադրել է մասնագետների մի թիմ, որը ունի 15 տարվա ՏՏ- բիզնեսի վարման փորձ։ Այդ ժամանակահատվածում ձեռք է բերվել հարուստ փորձ ՏՏ- ենթակառուցվածքների աուդիտի ու նախագծման մեջ, ինչպես նաև խորը գիտելիքներ՝ արտադրանքի, տեխնոլոգիաների, առաջատար վենդերների ծառայությունների վերաբերյալ։

Մեր աշխատակիցները հավաստագրված են ծրագրային ապահովման համաշխարհային վենդերներով (VMware, Veeam, Microsoft, Red Hat և այլն),ցանցային և սերվերային սարքավորումներով (IBM, Lenovo, Huawei, DELL, Hewlett Packard Enterprise, Inspur)։ Մենք կանոնավոր բարձրացնում ենք մեր ունեցած իրավասությունները և համալրում ենք դրանք նոր ուղղություններով։

Ուշադիր ուսումնասիրելով յուրաքանչյուր հաճախորդի բիզնեսի խնդիրները և առանձնահատկությունը, մենք նախագծում ենք օպտիմալ ճանապարհ՝ դրանց իրագործման համար։

Ուրարտու Տեկեկոմ ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները

Տվյալների մշակման կենտրոնի սարքավորումների նախագծում և մատակարարում։

Բիզնեսի շարունակականության լուծում։

Տվյալների մշսկման կենտրոնների համար ՏՏ սարքավորումների նախագծումը բազմափուլ և բազմակողմանի խնդիր է: Տվյալների մշակման կենտրոնի հաշվողական սարքավորումների շարունակականությունը, անխափան աշխատանքը, անվտանգությունը կախված են ճիշտ ընտրված լուծումներից: Մեր թիմը պատրաստ է լիարժեք վերահսկողություն ապահովել հաճախորդի ապարատային լանդշաֆտի կառուցման բոլոր փուլերի վրա՝ փաստաթղթավորում, մատակարարում, հաշվողական սարքավորումների տեղադրում և գործարկում: Տվյալների մշшկման կենտրոնների նախագծման ժամանակ մենք հետևում ենք TIA 942-ի և Uptime Institute-ի ստանդարտներին, ինչը թույլ է տալիս, կախված առաջադրանքից, տեղադրել անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ՝ առանց լրացուցիչ տարբերակների համար գերավճարի կամ կազմակերպության անխափան աշխատանքը վտանգի ենթարկելու:

Ցանկացած բիզնեսի վրա ազդում են բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, որոնք պետք է հաշվի առնվեն զարգացող ընկերության կողմից՝ կայուն գործունեություն ապահովելու համար:

Բիզնեսի գործունեության կարևորագույն կողմերից մեկը կազմակերպության ՏՏ ծառայությունների մշտական ​​հասանելիությունն է: Մենք զբաղվում ենք ներկայիս ենթակառուցվածքի շահագործման մեջ «խցանների» հայտնաբերմամբ և հաճախորդներին առաջարկում ենք ընկերության տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը կորցնելու ռիսկերը կառավարելու տարբերակներ՝ հիմնվելով ուսումնասիրությունների և աուդիտների վրա:

Բարձր հասանելիության, պահեստային և աղետի վերականգնման լուծումներն օգտագործվում են հաշվողական միջավայր մուտքի անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար:

Աուդիտից հետո, գնահատելով բոլոր ռիսկերը, մեր մասնագետները կնախապատրաստեն անսարքության հանդուրժող ենթակառուցվածքի զարգացման պլան և այն կհամաձայնեցնեն հաճախորդի հետ: Անհրաժեշտության դեպքում զարգացման ռազմավարությունը ճշգրտվում է ըստ հաճախորդի բիզնեսի իրական կարիքների և ընթացիկ տեխնոլոգիաների: Սարքավորումների և ծառայությունների համալիրի ներդրումից հետո՝ մեր մասնագետներն աշխատում են իրականացված լուծումների հետվաճառքային աջակցության վրա։

ձեր սարքին հասու կլինի ցանկացած ծրագրային ապահովում՝ ցանկացած քանակի աշխատողների համար,

Ծրագրային ապահովման կարգավորում, անվտանգություն, ռեզերվային կրկնօրինակում, պահպանում- այս խնդիրները լուծում ենք մենք՝ որպես պրովայդեր։

Ամպային հարթակ։

Ամպային հարթակների օգտագործման առավելությունները նրանք են, որ հնարավորություն են տալիս ժամանակին բարձրացնել օգտագործվող համակարգային հզորությունները՝ կախված մեծ ընկերությունների բիզնես կարիքներից, և միևնույն ժամանակ խնայելու հնարավորություն են ստեղծում մանր ընկերությունների համար, որպեսզի վերջիններս սեփական ՏՏ- ենթակառույցներ ձեռք բերեն։

Համակարգչսյին հզորությունների մատուցումը հաճախորդներին կատարվում է երեք մոդելների օգնությամբ ՝

Կապ


Հայաստան, 0014, Երևան, Մամիկոնյանց փող., 48,
"Առագաստ" բիզնես կենտրոն, 3-րդ հարկ

Հեռախոս: +374 (98) 24-74-90
E-mail: info@urartutel.am

Հեռախոս:
+374 (98) 24-74-90
Հայաստան, 0014, Երևան, Մամիկոնյանց փող., 48,
"Առագաստ" բիզնես կենտրոն, 3-րդ հարկ
info@urartutel.am
E-mail:
Կոնտակտներ մենք: